ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լավրովը նոր ոչինչ չի տեսնում Ռուսաստանի հետ համագործակցության ԱՄՆ Կոնգրեսի արգելքի մեջ

Լավրովը նոր ոչինչ չի տեսնում Ռուսաստանի հետ համագործակցության ԱՄՆ Կոնգրեսի արգելքի մեջ
04.12.2016 | 09:42

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան նոր ոչինչ չի տեսնում ԱՄՆ Կոնգրեսի արգելքի մեջ՝ երկու երկրների զինծառայողների համագործակցության վերաբերյալ:

«Կոնգրեսը նմանօրինակ օրենք ընդունել է նաև անցած տարի»,- մեկնաբանել է Լավրովը: Նա ասել է, որ ռազմական շփումները ռուս-ամերիկյան զորքերի միջև շարունակվում են։

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ